ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Լևոն և Լամարա» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրենի, 2023 թվականի մայիսի 25-ին տրվել է Կարգադրագիր՝ «Դիպրոսպան բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), բետամեթազոն (բետամեթազոնի նատրիումական ֆոսֆատ) դեղակախույթ ներարկման 5մգ/մլ+2մգ/մլ; (5) ամպուլներ 1մլ Բելգիա Շերինդ-Պլաու Լաբո Ն.Վ., Ինդաստրիպարկ 30, Հեյստ-օպ-դեն-Բերգ, 2220՝ Օրգանոն Սենտրալ Իստ ԳմբՀ, Վեյշտրասե 20, 6006 Լուցերն (Շվեյցարիա)» դեղի W030207 սերիայի շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։ Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված գրությունը և կից՝ փորձաքննության եզրակացությունը։ Ըստ եզրակացության՝ «Դիպրոսպան բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), բետամեթազոն (բետամեթազոնի նատրիումական ֆոսֆատ) դեղակախույթ [...]
Մանրամասն ➜Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է Աշխատանքի տեսչությունների Եվրասիական տարածաշրջանային դաշինքի 2023 թվականի առաջին համաժողովը, որին հեռավար մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, նույն բաժնի գլխավոր տեսուչ Արփինե Չափարյանը, ինչպես նաև դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչներ։ ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը ողջունել է մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։ Համաժողովի օրակարգում էր՝ Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի ընթացիկ գործունեության [...]
Մանրամասն ➜Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվություն: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստացվել է 1278 զանգ։ Թվային տվյալներն՝ ըստ ոլորտների. Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչություն` 699 (54,7 %), Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչություն` 63 (4,9%), Դեղերի շրջանառության վերահսկողության վարչություն` 30 (2,3%), Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչություն` 55 (4,3%), Տեղեկատվություն՝ 232 (18,2%), ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 198 (15,5%), Առաջարկ՝ 1 (0,1%) Ֆեյսբուքյան հարցում՝ 37։ «Թեժ գիծ» ծառայությամբ բարձրացված բոլոր հարցերը ստացել են հիմնավոր պատասխաններ: Մասնագիտական պարզաբանումների անհրաժեշտության դեպքերում հեռախոսազանգերն ուղղորդվել են ԱԱՏՄ [...]
Մանրամասն ➜