ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է հանրության շրջանում իրազեկվածության բարձրացման և կանխարգելման նպատակով անցկացվող սեմինարների շարքը։ Հերթական իրազեկման միջոցառումը մայիսի 24-ին անցկացրել են Տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի մասնագետները, որին մասնակցել են Սիսիան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ։ Հարավային տարածքային կենտրոնի պետ Հովսեփ Առաքելյանը ողջունել է մասնակիցներին, շնորհակալություն հայտնել մասնակցության համար և ներկայացրել Տեսչական մարմնի լիազորությունները։ Սեմինարն իրականացվել է աշխատանքային իրավունքի և հիգիենիկ, սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային վերահսկողության ոլորտների վերաբերյալ։ Մասնագետները ներկայացրել են 2 ոլորտները կարգավորող օրենսդրական դաշտը, դրանց կիրարկման առանձնահատկությունները։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցների հերթական սեմինարը մայիսի 23-ին կայացել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ Համայնքի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների համար։ Սեմինարի մասնակիցներին ողջունել է Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Սահակյանը։ Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը։ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները, ինչպես նաև օրենսդրությունում կատարված փոփոխությունները մասնակիցներին ներկայացրել է Տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Տաթևիկ Համբարձումյանը։ Հիգիենիկ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Հասմիկ Հարությունյանը և նույն բաժնի [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի Կապանի բաժնի աշխատակիցները մայիսի 23-ին սեմինար-իրազեկում են անցկացրել Կապանի նախադպրոցական կազմակերպությունների տնօրենների և աշխատակիցների համար։ Կապանի բաժնի պետ Արտեմ Այվազյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները։ Հիգիենիկ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետներ Ջուլիետա Կիրակոսյանն ու Ժաննա Հարությունյանը ներկայացրել են ՆՈՒՀ-երին ներկայացվող սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմատիվների պահանջները, գործող և նոր ընդունված իրավական ակտերը։ Հաշվի առնելով սեզոնային հիվանդությունների ակտիվության շրջանը քննարկվել են նաև կարմրուկի, ջրծաղիկի, քութեշ ինֆեկցիանների և հելմինթոզների նկատմամբ կանխարգելիչ [...]
Մանրամասն ➜