2025 թվականի փետրվարի 27-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչների կողմից Վանաձոր քաղաքում անց է կացվել իրազեկման սեմինար։
Սեմինարի թեման՝ «Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու և թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման» կարգը։
Իրազեկման միջոցառմանը մասնակցել են տնտեսավարող սուբյեկտների թվով 26 ներկայացուցիչներ։
Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են սեմինարի մասնակիցների հարցերին։