azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Գործատուն օրենք է խախտում, եթե մերժում է հայրության արձակուրդ գնալու Ձեր դիմումը

06.06.2024

Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով: Եթե խախտվել է Ձեր աշխատանքային իրավունքը, զանգե՛ք 81-07 կարճ համարին և հայտնեք այդ մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ —————————————————— Աշխատանքային իրավունքների մասին այս արշավը համատեղ իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և ՄԱԿ-ի կանանց հարցերով հայաստանյան գրասենյակը (@UN Women Armenia), որն իրականացվում է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» (WEESC) ծրագրի շրջանակներում։

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ Կապան և Գորիս քաղաքների տնտեսավարողների ներկայացուցիչների համար

31.05.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի մասնագետները մայիսի 31-ին իրազեկման սեմինար են անցկացրել միաժամանակ Կապան և Գորիս քաղաքների տնտեսավարողների ներկայացուցիչների համար։ Միջոցառմանը ներկա է եղել շուրջ 50 մասնակից։ Ներկայացվել է Տեսչական մարմնի գործառույթների ու լիազորությունների շրջանակը։ Քննարկվել են ՆՈՒՀ-երին ներկայացվող սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվների պահանջները՝ կարմրուկ, ջրծաղիկ, քութեշ ինֆեկցիանների և հելմինթոզների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները։ Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են նաև շինարարության, հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքի անվտանգության վերաբերյալ մի շարք հարցերի։  

Մանրամասն ➜


Մայիսի 31. «Առանց ծխախոտի» համաշխարհային օր

31.05.2024

Մայիսի 31-ին ամբողջ աշխարհում նշվում է «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը։ Առողջապահական համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ծխախոտի համաճարակը հանրային առողջության ամենալուրջ սպառնալիքներից մեկն է։ ԱՀԿ հետազոտության համաձայն՝ ծխելու պատճառով առաջացած հիվանդությունները մահվան 2-րդ ամենատարածված պատճառն են: Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա 2024 թվականի կարգախոսն է՝ «Պաշտպանեք երեխաներին ծխախոտի արդյունաբերության միջամտությունից»։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի դրույթների պահանջների կատարման վերահսկողության պատասխանատու՝ զգուշացնում է օրենքի դրույթների չպահպանումն առաջացնում է տուգանք՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի:    

Մանրամասն ➜




Վերադառնալ