azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկման սեմինար՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժշկական անձնակազմի համար

04.07.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագիտական ստորաբաժանումների պետերն ու բաժինների աշխատակիցներն իրազեկման սեմինար են անցկացրել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժշկական անձնակազմի համար։ Տարածքային կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ Նաիրա Մերվազյանը և հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նոնա Հայրապետյանը հաստատության բուժանձնակազմին ներկայացրել են Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները, կանոնադրությամբ ամրագրված լիազորությունները։ Ներկայացրել են «Բնակչության բժշկական օգնություն և սպասարկման մասին» ՀՀ օրենքից բխող համապատասխան կարգավորումները, բժշկական կազմակերպությունների համար նախատեսված Առողջապահության նախարարի հրամանները, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը, Առողջապահության նախարարի հրամաններով սահմանված սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերի պահանջները, [...]

Մանրամասն ➜


Սեմինար-իրազեկում՝ Վանաձորի տնտեսավարողների համար

28.06.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչների կողմից հունիսի 27-ին Վանաձոր քաղաքում անցկացվել է իրազեկման սեմինար։ Միջոցառմանը մասնակցել են տնտեսավարող սյուբեկտների գրեթե  2 տասնյակ ներկայացուցիչներ։ Թեման՝ «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները»։ Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են սեմինարի մասնակիցների բազմաթիվ հարցերին:  

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ Կոտայքի մարզում

27.06.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները, 2024 թվականի հունիսի 25-ին, իրազեկման սեմինար են անցկացրել ՀՀ Կոտայքի մարզի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի և իրավաբանական վարչությունների ղեկավարների, մարզում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների և աշխատակիցների համար։ Իրազեկման սեմինարին մասնակցել է շուրջ 40 անձ։ Արևելյան տարածքային կենտրոնի պետ Աստղիկ Բալասանյանը ողջունել է մասնակիցներին և ամփոփ ներկայացրել Տեսչական մարմնի գործառույթների ու լիազորությունների շրջանակը։ Ներկայացվել են Տեսչական մարմնի կողմից վերահսկվող բժշկական օգնության և սպասարկման, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային և աշխատանքային իրավունքի ոլորտներում գործող օրենսդրական իրավական ակտերը, ինչպես նաև 2023 թվականին ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված ծավալուն փոփոխությունները։ Իրազեկման [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ