azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


2066 վարչական վարույթ՝ 2022 թ. ԱԱՏՄ

14.03.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականին հարուցվել է 2066 վարչական վարույթ, որից 485-ը դիմումի հիման վրա, 1581-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ։ 2022 թվականին հարուցված վարչական վարույթների թիվը 2021 թվականի համեմատությամբ աճել է 41,3%, իսկ 2020 թվականի համեմատությամբ՝ 126,8%։ Վարչական վարույթներն՝ ըստ ոլորտների. Դեղերի շրջանառության վերահսկողություն՝ 255 Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն՝ 225 Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն՝ 341 Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն՝ 1245: Արձանագրված խախտումները վերացնելու համար տնտեսավարողներին տրվել է 421 առաջադրանք տալու վերաբերյալ կարգադրագիր։ Վարչական վարույթների արդյունքում տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոցներ կիրառվել են նախազգուշացումներ և տուգանքներ, ընդունվել է 888 որոշում տույժ նշանակելու մասին։ Ընդհանուր [...]

Մանրամասն ➜


Կանխարգելիչ և իրազեկման միջոցառումները շարունակվում են

13.03.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է կանխարգելիչ իրազեկման սեմինարները՝ վերահսկողության ոլորտում գտնվող տնտեսավարողների համար։ Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներն այս անգամ սեմինար-իրազեկում են անցկացրել Արմավիրի մարզի բժշկական կազմակերպությունների ավելի քան 4 տասնյակ ներկայացուցիչների համար։ Ներկայացվել են Դեղերի շրջանառության, Բժշկական օգնության և սպասարկման և Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտները կարգավորող՝ գործող և նոր ընդունված իրավական ակտերը։ Միջոցառմանը մասնակցել են մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը։ Սեմինարի ընթացքում Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։

Մանրամասն ➜


1014 թեմատիկ ստուգում՝ 2022 թվականին. ԱԱՏՄ

10.03.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թվականին իրականացրել է 1014 թեմատիկ ստուգում, որից 354 վերստուգում։ Ավարտվել է 899 ստուգում, որից 309 վերստուգում։ Ստուգումների արդյունքում՝ կազմվել է 575 ակտ և 324 ստուգման տեղեկանք, տրվել է 539 հանձնարարական (կարգադրագիր)՝ խախտումների և թերությունների վերացման մասին, ընդունվել է տուգանք նշանակելու մասին 909 որոշում, ընդհանուր առմամբ՝ սահմանվել է 761.749.547 դրամի տուգանք։ 2022 թվականին իրականացվելիք ստուգումների ծրագրով նախատեսված 647 թեմատիկ ստուգումից հրապարակվել է 624 հանձնարարագիր, ինչպես նաև 10՝ նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված պահանջների պահպանման ապահովման նպատակով։

Մանրամասն ➜




Վերադառնալ