Մարտի 19-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Կառավարման խորհրդի կազմով, ՀՀ Առողջապահության նախարար, խորհրդի նախագահ Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի, Առողջապահության նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ ❗ Քննարկվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության ընթացքում հայտնաբերված ռիսկերի և արձանագրված խնդիրների վերաբերյալ հարցեր։ ❗ ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանը ներկայացրել է խմելու ջրի որակի, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման նվազեցման ու գովազդի, դեղերի շրջանառության ոլորտի օրենսդրական պահանջների կատարման նկատմամբ իրականացված վերահսկողության վերաբերյալ տեղեկատվություն և դրանց արդյունքում արձանագրված խնդիրները։ ✅ Աշխատանքային քննարկման արդյունքում [...]
Մանրամասն ➜Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածի՝ երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ: Եթե խախտվել է Ձեր աշխատանքային իրավունքը, զանգե՛ք 81-07 կարճ համարին և հայտնեք այդ մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ www.facebook.com
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի տեսուչները մարտի 18-ին Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքում իրականացրել են հերթական իրազեկման սեմինար-դասընթացը։ Սեմինարին ներկա են եղել շուրջ 11 նախադպրոցական ուսումնական հաստատությունների 20-ից ավել ներկայացուցիչներ՝ տնօրեններ և բուժքույրեր։ Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ողջունելով մասնակիցներին ներկայացրել է Տեսչական մարմնի առաջնահերթությունները, սկզբունքները և աշխատանքային որոշ առանձնահատկություններ։ Հանդիպման ընթացքում սեմինավարները մասնակիցներին ծանոթացրել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների սանիտարական վիճակին և պահպանմանը, օդի ջերմային ռեժիմին, երեխաների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը, աշխատակիցների անձնական հիգիենային, հաստատությունում երեխայի ընդունելությանը ներկայացվող պահանջների, ինչպես նաև նախադպրոցական կազմակերպություններում կարմրուկի, ջրծաղիկի, [...]
Մանրամասն ➜