azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Աշխատանքային ժողով՝ Տեսչական մարմնի ողջ անձնակազմի մասնակցությամբ

09.06.2023

Հունիսի 9-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանն առցանց աշխատանքային ժողով է հրավիրել, որին մասնակցում էր Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների և կենտրոնական ապարատի ողջ անձնակազմը։ Աշխատանքային առցանց հանդիպման ժամանակ Սլավիկ Սարգսյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքին, Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտների աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցերին, ինչպես նաև մարմնի գործունեության ընթացքում հանդիպած խնդիրների լուծման ուղղություններին։ Քննարկվել են նաև աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր, ընդգծվել է թիմային՝ համագործակցված աշխատանքի կարևորությունը։ Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է աշխատանքային կարգապահության, քաղաքացիական ծառայողների բարեվարքության նորմերի [...]

Մանրամասն ➜


Հրապարակվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը

05.06.2023

Հրապարակվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հուլիսի 31-ին։ Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվել է 122-ը։ Այսպիսով՝ գործատուին իրավունք է տրվել կենսաթոշակային տարիքի անձանց հետ կնքել պայմանագիր անորոշ ժամկետով՝ ի տարբերություն գործող կարգավորման, որով սահմանվում էր, որ վերջիններիս հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով,  կրճատվել են մինչև 18 տարեկան անձանց աշխատաժամանակի տևողությունները, միաժամանակ սահմանվել է, որ նրանք կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս, ընդլայնվել են երեխա ունեցող աշխատողների իրավունքները,  ամրագրվել է աշխատանքում բռնության կամ սեռական ոտնձգության հասկացությունը, ինչպես նաև հստակ ամրագրվել է այդ մասով արգելքը,  վերանայվել են արձակուրդի կարգավորումները,  լրացվել են աշխատողի նկատմամբ վստահությունը [...]

Մանրամասն ➜


Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

31.05.2023

  Մայիսի 31-ին ամբողջ աշխարհում նշվում է «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի դրույթների պահանջների կատարման վերահսկողության շրջանակում, 2023 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում․ սեփական նախաձեռնությամբ հարուցել է 616 վարչական վարույթ, ընդունել է տույժ նշանակելու մասին 65 որոշում, ընդհանուր առմամբ սահմանվել է 6․550․000 դրամի տուգանք։ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա 2023 թվականի կարգախոսն է «Մենք կարիք ունենք սննդի, ոչ թե ծխախոտի»:

Մանրամասն ➜




Վերադառնալ