2024 թվականի նոյեմբերի 25-ին նախատեսվել էր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 5 հարց. 1.Տեսչական մարմնի 2025 թվականին իրականացվող ստուգումների տարեկան ծրագրի քննարկում և հաստատում: 2. Տեսչական մարմնի 2025 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկում և հաստատում։ 3. Տեսչական մարմնի Որակի ապահովման վարչության 2024 թվականի 3-րդ եռամսյակի գործունեության հաշվետվության քննարկում, Տեսչական մարմնի 2024 թվականի 3-րդ եռամսյակի գործունեության կատարողանի գնահատման հաստատում։ 4.Տեսչական մարմնի Որակի ապահովման վարչության 2025 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկում և հաստատում: 5.Այլ հարցեր։ Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը խորհրդին է ներկայացրել Տեսչական մարմնի գործունեության ու ստուգումների տարեկան ծրագրերի նախագծերը և քննարկվել են այլ ընթացիկ հարցեր։ Ամփոփելով քննարկումը որոշվել է հարցերը դնել էլեկտրոնային քվեարկության։
Մանրամասն ➜Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները նոյեմբերի 12-ին հերթական սեմինարն են անցկացրել Արմավիրի մարզի դպրոցների 130 ներկայացուցիչների համար։ Մասնակցել են Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը, Արմավիրի մարզպետի խորհրդական Արման Խաչատրյանը, Մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը։ Թեմաներն են՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմեր, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկություններ, ինչպես նաև օրենսդրությունում կատարված փոփոխությունները, Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն՝ ջերմային ռեժիմ և սուր շնչառական վարակներ։ Ներկայացրել են` Արևմտյան տարածքային կենտրոնի Էջմիածնի բաժնի պետ-տեսուչ Դավիթ Ղազարյանը, տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի պետ-տեսուչի պարտականությունները կատարող Տաթևիկ Համբարձումյանը և [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի տեսուչները նոյեմբերի 5-ին իրազեկման սեմինար են անցկացրել Մասիս խոշորացված համայնքի նախադպրոցական և համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների 50-ից ավելի ներկայացուցիչների համար։ Սեմինարի մասնակիցներին ողջունել է Մասիս խոշորացված համայնքի կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Տիգրան Բաբախանյանը։ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ողջունելով մասնակիցներին ներկայացրել է Տեսչական մարմնի առաջնահերթությունները, սկզբունքները և աշխատանքային առանձնահատկությունները։ Հիգիենիկ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է օրենսդրությամբ պահանջվող հիգիենիկ նորմերի և ոլորտը կարգավորող իրավական՝ գործող և նոր ընդունված իրավական ակտերը՝ հաշվի առնելով նաև սեզոնային սուր շնչառական հիվանդությունների [...]
Մանրամասն ➜