Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում: Մասնավորապես՝ Օրենսգիրքը լրացվել է․ 41.9-րդ՝ «Աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների առնչությամբ ծառայողական քննություն չիրականացնելը կամ դժբախտ դեպքը կամ մասնագիտական հիվանդությունը չհաշվառելը», 182.7-րդ՝ «Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացումը խոչընդոտելը, թույլ չտալը կամ հանձնարարականը (կարգադրագիրը որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու գործունեության կամ գործողության կասեցման մասին և այլ վարչական ակտերը սահմանված ժամկետում չկատարելը», 244.19-րդ՝ «Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացումը խոչընդոտելու, թույլ չտալու կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին և այլ վարչական ակտերը [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, նոյեմբերի 24-ին կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 7 հարց, մասնավորապես՝ Տեսչական մարմնի 2024 թվականին իրականացվող ստուգումների տարեկան ծրագրի քննարկում և հաստատում: Տեսչական մարմնի 2024 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկում և հաստատում։ Տեսչական մարմնի Որակի ապահովման վարչության 2024 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկում և հաստատում: Այլ հարցեր։ ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանը խորհրդին է ներկայացրել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2024 թվականի գործունեության տարեկան ծրագրի սկզբունքները՝ ընդգծելով կանխարգելիչ գործառույթների կարևորությունը։ Խորհուրդը միաձայն հավանություն է տվել Օրակարգում ընդգրկված բոլոր հարցերին։
Մանրամասն ➜ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի նիստում N 2001-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Ըստ որի հաստատվել են՝ Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների՝ N 1.4 (Հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն (ՏԳՏԴ ծածկագիր՝ 85.2, 85.3)) և նույն բնագավառի N 1.19 (Մանկաբարձական և գինեկոլոգիական կաբինետներում և բաժանմունքներում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության (ՏԳՏԴ ծածկագիր Q 86.10, Q 86.22)) ստուգաթերթերը։ Իսկ հավելվածի N 1.2 ստուգաթերթի ա. հարցաշարի 77-77.9-րդ կետերը շարադրվել են նոր խմբագրությամբ։ Մանրամասները՝ հղումով։ [...]
Մանրամասն ➜