ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը՝ կարևորելով խմելու ջրի նկատմամբ Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները, կենտրոնական ապարատի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի հետ մասնակցել է ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի տեսուչների կողմից սահմանամերձ համայնքներում իրականացվող խմելու ջրի զննման աշխատանքներին։ Զննումն իրականացվել է Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում։
Մանրամասն ➜Տեսուչների վերապատրաստման սեմինարները շարունակվում են: Քննարկման թեմաներն են` «Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ցուցիչները ՀՀ-ում» ուղեցույցի դրույթները, մասնավորապես, պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ենթադրյալ դեպքերի հայտնաբերման և գնահատման գործում Տեսչական մարմնի ծառայողների մասնագիտական կարողությունների բարձրացումը և դրանց շարունակական կատարելագործումը։ Սեմինարավարների կողմից ներկայացվել են ոլորտի միջազգային և ներպետական օրենսդրության կիրարկման մեխանիզմներն ու առանձնահատկությունները։ Երկօրյա սեմինարին մասնակցում էին Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և մարզային կենտրոնների աշխատանքային իրավունքի վերահսկողության ստորաբաժանումների տեսուչները, պետերը։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը ողջունել են ծրագրի փաստացի մեկնարկը, մասնակցել են մտքերի փոխանակման հարց ու պատասխանի [...]
Մանրամասն ➜1003 ստուգայց՝ 2022 թ-ի մարտի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը հանրապետության ողջ տարածքում շարունակել են վերահսկողական աշխատանքները՝ դիտարկելով Covid-անվտանգության կանոնների պահպանումը տնտեսավարողների մոտ։ Արձանագրվել է 4 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել է ՎԻՎ արձանագրություն։ 5 տնտեսավարողի տրվել է նախազգուշացում, կայացվել է տուգանքի 1 որոշում։
Մանրամասն ➜