Աշխատանքի միջազգային օրվան ընդառաջ՝ աշխատանքային իրավունքի բնագավառի իրազեկման սեմինար են անցկացրել տեսչական մարմնի Երեւան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետները։
Մանրամասն ➜Աշխատանքի և աշխատողների միջազգային օրվան ընդառաջ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնած սեմինարների շարքը շարունակվում է։ Իրազեկման հերթական սեմինարն այսօր անցկացվել է Երևան և Հրազդան քաղաքներում, որոնց մասնակցել են շուրջ 50 կազմակերպությունների 100-ից ավելի աշխատակիցներ։ Աշխատանքային իրավունքի բնագավառի սեմինարը վարել են Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, Երևան քաղաքի տարածքային կենտրոնի պետի տեղակալ Մարիետա Մախվերդյանը, համապատասխան բաժինների ղեկավարները և տարածքային կենտրոնի մասնագետները։
Մանրամասն ➜2022 թվականի ռիսկի վրա հիմնված թեմատիկ ստուգումների մեկնարկը տրվեց: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ գլխամասի և Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ։ Վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը ստուգումների գործընթացին ընդառաջ տեսուչներին տվել է համապատասխան հանձնարարականներ։ Քննարկել են մի շարք կազմակերպչական հարցեր:
Մանրամասն ➜