azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Սեմինար քննարկում՝ Եվրոպական քոլեջի ուսանողների համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերհսկողության բաժնի գլխավոր տեսուչներ՝ Ստեփան Շահումյանը, Կարեն Ղազարյանը և Լևոն Աբրահամյանը ուսումնական  սեմինար են  իրականացրել Եվրոպական քոլեջի ուսանողների համար։

Սեմինարի ընթացքում տեսուչները մասնակիցներին ծանոթացրել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթներին։

Միջոցառումը կայացել է ՀՀ կառավարության 05.01.2023թ.-ի թիվ 31-Լ որոշման` ՀՀ-ում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցով հաստատված միջոցառումների շրջանակներում։

Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել հարց ու պատասխան, քննարկում։ Ուսանողները ստացել են սպառիչ պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերին։



Վերադառնալ