azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկում

11.08.2023

Հաշվի առնելով, Հայաստանի մի շարք տարածքներում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը, մասնավորապես՝ Արարատյան դաշտում և Երևանում, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ԻՐԱԶԵԿՈՒՄ Է 2023 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-160-Ն օրենքով, ի թիվս այլոց, փոփոխություն է կատարվել նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ՝ «Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները» հոդվածի 3-րդ մասում։ Ըստ նոր խմբագրության՝ Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր կամ մինուս 10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող պայմաններում կամ այն դեպքերում, երբ աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների [...]

Մանրամասն ➜


Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է 2 682 զանգ

10.08.2023

Հաշվետվություն ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է 2 682 զանգ։ Թվային տվյալներ` ըստ զանգերի բովանդակության․ Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչություն` 1499 զանգ (55,9%), Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչություն` 146 զանգ (5,4%), Դեղերի շրջանառության վերահսկողության վարչություն` 65 զանգ (2,4%), Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչություն` 96 զանգ (3,5%), Տեղեկատվություն՝ 476 զանգ (17,8%), ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 399 զանգ (14,9%), Առաջարկ՝ 1 (0,03%) «Թեժ գիծ» ծառայությամբ բարձրացված բոլոր հարցերը ստացել են հիմնավորված պատասխաններ: Մասնագիտական պարզաբանումների անհրաժեշտության դեպքերում հեռախոսազանգերն ուղղորդվել են ԱԱՏՄ համապատասխան մասնագիտակն վարչություններ և տարածքային ստորաբաժանումներ։ Տեսչական մարմնի գործառույթների [...]

Մանրամասն ➜


2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Տեսչական մարմնի կողմից հարուցվել է 2 015 վարչական վարույթ

09.08.2023

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Հաշվետու ժամանակահատվածում Տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով հարուցվել է 2 015 վարչական վարույթ, որից Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ 1 756, դիմումի հիման վրա՝ 259։ Նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթներից 753-ը հարուցվել են «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանումը պարզելու նպատակով։ Հարուցված վարչական վարույթներն ըստ վերահսկողության ոլորտների՝ Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտ՝ հարուցված վարչական վարույթներ՝ 246, Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ 197, դիմումի հիման վրա՝ 49, Բժշկական օգնության և սպասարկաման վերահսկողության ոլորտ՝ հարուցված [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ