azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Տեսչական մարմնի կողմից հարուցվել է 2 015 վարչական վարույթ

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաշվետու ժամանակահատվածում Տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով հարուցվել է 2 015 վարչական վարույթ, որից Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ 1 756, դիմումի հիման վրա՝ 259։

Նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթներից 753-ը հարուցվել են «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանումը պարզելու նպատակով։

Հարուցված վարչական վարույթներն ըստ վերահսկողության ոլորտների՝

Վարչական վարույթների ընթացքում հայտնաբերված խախտումները վերացնելու համար տրվել է 255 կարգադրագիր՝ առաջադրանք տալու վերաբերյալ։

Հաշվետու ժամանակահատվածում, վարչական վարույթների արդյունքում տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոցներ ընդունվել է 712 որոշում տույժ նշանակելու մասին, ընդհանուր առմամբ, սահմանվել է 242.797.862 դրամի տուգանք։



Վերադառնալ