azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Սարգսյանն ընդգծել է աշխատանքների որակի և ժամկետների պահպանման կարևորությունը

15.08.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը օգոստոսի 14-ին այցելել է 2020 թ․-ին կառավարության որոշմամբ Տեսչական մարմնին ամրակցված վարչական նոր շենք, որտեղ այս պահին ընթանում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ։ Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է աշխատանքների ընթացքին։ Այցի ընթացքում շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ քննարկվել են վերանորոգման աշխատանքների հետ կապված հարցեր, Սարգսյանն ընդգծել է կատարվող աշխատանքների որակի և ժամկետների պահպանման կարևորությունը։

Մանրամասն ➜


Առողջապահության նախարարի նոր հրամանը

15.08.2023

Հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 26-ի ««Սպորտային վնասվածքների հաշվառմանը  և հաղորդմանը  ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-001-23 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 37-Ն հրամանը: Հրամանով կարգավորվում է  սպորտային վնասվածքների հաշվառման և հաղորդման կարգը։ Սույն սանիտարական կանոնները նախատեսված են օլիմպիական հերթափոխի ուսումնարանների, բոլոր մանկապատանեկան մարզական կազմակերպությունների՝ մանկապատանեկան մարզադպրոցների, մանկապատանեկան մարզական տեխնիկական դպրոցների, օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցների, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների համար: Սպորտային վնասվածքի դեպքի մասին մարզադպրոցը կամ բժշկական կազմակերպությունը, որտեղ դիմել է պացիենտը, անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով շտապ հաղորդում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և [...]

Մանրամասն ➜


Սլավիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում

14.08.2023

ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 11-ի N 837-Ա որոշմամբ Սլավիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում։

Մանրամասն ➜




Վերադառնալ