ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի (կառավարման խորհրդի նախագահ) գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված էր 3 հարց` 1. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածության ներկայացում և հավանության արժանացում։ 2. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի պահպանման ծախսերի նախահաշվում փոփոխություններ կատարելու հարցի քննարկում և հավանության արժանացում։ 3. Այլ հարցեր։ Խորհրդի անդամները միաձայն կողմ են քվեարկել օրակարգի հարցերին։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության մասնագետներն ընդունել են ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) փորձագետ Անդրեաս Գուտիին։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են Տեսչական մարմնին վերապահված բժշկական, կոշտ կենցաղային և վտանգավոր թափոնների վերահսկողության իրականացման մեխանիզմները, արծարծվել են ոլորտային այլ հարցեր։ ԵՏՀ փորձագետ՝ Անդրեաս Գուտին հետաքրքրվել է դիմում-բողոքների բնույթից, ընթացակարգից, խնդրի լուծման ուղիներից, տեսչական ստուգումներից։ Հանդիպումը կայացել է ԵՏՀ կողմից նախատեսվող Հայաստանի երկրորդ Բնապահպանական կատարողականի ակնարկի կազմման շրջանակներում։
Մանրամասն ➜Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրավերով՝ առկա և հեռավար հանդիպում է կազմակերպվել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO), ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և Եվրամիության ներկայացուցիչների միջև: Հանդիպման նպատակն էր աշխատանքային իրավունքի վերահսկողության ոլորտում դոնոր և միջազգային կազմակերպությունների կողմից ցուցաբերվող աջակցությունների, ծրագրերի համադրումը։ Քննարկվել են նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում տեղ գտած էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի ներդրման հարցը, դրա տեխնիկական աջակցության հնարավոր լուծումները: Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը հանդիպման մասնակիցներին ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել, որ գործընկերներ կազմակերպություններն աջակցություն են ցուցաբերում աշխատանքի վերահսկողության ոլորտում տեսչական կարողությունների զարգացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու վերաբերյալ։
Մանրամասն ➜