ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր իրականացրել են 19 խստացված ստուգայց՝ Արաբկիր վարչական շրջանում։ ԱԱՏՄ աշխատակիցները եղել են 14 մանրամեծածախ առևտրի կետերում 5 դեղատներում։ Արձանագրվել է 6 խախտում։ Տրվել են նախազգուշացումներ։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողությունը։ Խստացված ստուգայցերն այսօր իրականացվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Ընդհանուր առմամբ կատարվել է 138 ստուգայց, արձանագրվել է 21 խախտում, այդ թվում՝ մանրամեծածախ առևտրի կետեր 12 ստուգայցի դեպքում՝ 9 խախտում, դեղատուն 4 ստուգայցի դեպքում՝ 2 խախտում, մեկական ստուգայցեր գրասենյակ և վարսավիրանոց, և երկու դեպքում էլ խախտում է արձանագրվել, և հանրային տրանսպորտում 120 ստուգայցի դեպքում՝ 8 խախտում։ Կազմվել են արձանագրություններ, տրվել նախազգուշացումներ։
Մանրամասն ➜Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողություն է իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային, Հարավային, Արևմտյան և Արևելյան տարածքային կենտրոնների տեսուչները խստացված ստուգայցեր են իրականացրել Գյումրիում, Աբովյանում, Արտաշատում, Կապանում, Լոռու մարզի Լեռնապատ համայնքում։ Ստուգվել են ատամնաբուժական կլինիկաներ, գեղեցկության սրահներ, մանրածախ առևտրի կազմակերպություններ և դեղատներ։ Նշենք, որ վերջին գրեթե 1 շաբաթվա ընթացքում մարզերում իրականացվել է ընդհանուր առմամբ 871 ստուգայց։ Խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ և տրվել հանձնարարականներ՝ խախտումները վերացնելու վերաբերյալ։ Ի դեպ, որոշ համայնքներում խախտումների դեպքերը հետզհետե նվազում են։
Մանրամասն ➜