թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Առաջին անգամ Տեսչական մարմնի տարեկան ստուգման ծրագրում ընդգրկվել են հոգեբուժական բժշկական ծառայություն մատուցող հիմնարկներ

16.02.2022

Այս տարի առաջին անգամ Տեսչական մարմնի տարեկան ստուգման ծրագրում, ըստ ՀՀ կառավարության հաստատած ռիսկերի մեթոդաբանության, ընդգրկվել են հոգեբուժական բժշկական ծառայություն մատուցող հիմնարկներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը համատեղ մշակել են հոգեբուժական բժշկական ծառայություն մատուցող հիմնարկներում ստուգում իրականացնելու համար նախատեսված ստուգաթերթի նախագիծը։ Ինչպես նաև 2021 թվականի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից կատարվել են փոփոխություններ և լրացումներ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում և ոլորտը կանոնակարգող մի շարք իրավական ակտերում։ Այսօր Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը և մասնագետներն իրականացրել են ստուգաթերթի պիլոտային փորձարկում «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում։ Տեղի է ունեցել նաև [...]

Մանրամասն ➜


2179 ստուգայց, 66 խախտում. ԱԱՏՄ-ն ամփոփել է փետրվարի 1-13-ի ստուգայցերը

14.02.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի փետրվարի 1-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 2179 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 66 խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 6-ին տրվել են նախազգուշացումներ։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 37 որոշում։ Նշենք, որ ստուգայցերի մեծ մասը՝ 68%, իրականացվել է մանրամեծածախ առևտրի կետերում, ապա դեղատներում` 7․6%, գրասենյակներում` 7%, և այլն։ Խախտումների մեծ մասը՝ 70%-ը, վերաբերել է չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։

Մանրամասն ➜


Հայաստանում աշխատավարձերի վճարումն ամբողջությամբ կիրականացվի անկանխիկ եղանակով

10.02.2022

ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.01.2022 թվականին ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից: Հաշմանդամության կարգ ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձևով»։ Նշված օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն oրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների, որոնք պարունակում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր, պահպանման նկատմամբ վերահuկողություն է իրականացնում և [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ