azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Վերապատրաստման դասընթաց՝ տեսչական մարմնի տեսուչների համար

09.03.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային իրավահարաբերությունները վերահսկող տեսուչները մարտի 9-12-ն Աղվերանում մասնակցում են վերապատրաստման դասընթացի՝ կարողությունների հզորացման նպատակով։ Այն նախաձեռնել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՄԿ գործընկերներին՝ նշելով, որ այս դասընթացը լավ հնարավորություն է փորձի փոխանակման համար։ Ըստ նրա՝ վերապատրաստումն ինքնազարգացման ու ինքնակրթման լավ միջոց է, որն ուղիղ ազդում է աշխատողների հետագա կարիերայի աճի վրա։ Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության և Տարածքային կենտրոնների շուրջ 40 տեսուչներ կծանոթանան աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավահարաբերությունների, աշխատանքի անվտանգության, քողարկված աշխատանքային հարաբերությունների, ռիսկերի գնահատման և այլ ոլորտներում միջազգային փորձին, նորարարական [...]

Մանրամասն ➜


1057 ստուգայց՝ մարտի 1-5-ն ընկած ժամանակահատվածում

07.03.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի մարտի 1-5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 1057 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետներն արձանագրել են  6 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել  են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 11-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 4 որոշում։ Նշենք, որ ստուգայցերի գերակշիռ մասը՝ 80 %-ն իրականացվել է մանրամեծածախ առևտրի կետերում։ Խախտումները հիմնականում վերաբերել են չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։

Մանրամասն ➜


Ագրարային համալսարանի ուսանողների հերթական ուսումնական պրակտիկան՝ տեսչական մարմնում

07.03.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում անցկացվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հերթական ուսումնական պրակտիկան։ Փետրվարի 21-ից մարտի 11-ն ուսանողներն ուսումնասիրելու են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի հարաբերություններն ու աշխատանքային օրենսդրության ոլորտի այլ կարգավորումները։ Ուսումնական պրակտիկայի ավարտին ուսանողներին կտրամադրվեն գնահատման թերթիկներ։ Ուսումնական պրակտիկան անցկացվում է 2020 թ․-ին Տեսչական մարմնի և Ագրարային համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում։

Մանրամասն ➜




Վերադառնալ