Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվություն: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստացվել է 1278 զանգ։ Թվային տվյալներն՝ ըստ ոլորտների. Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչություն` 699 (54,7 %), Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչություն` 63 (4,9%), Դեղերի շրջանառության վերահսկողության վարչություն` 30 (2,3%), Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչություն` 55 (4,3%), Տեղեկատվություն՝ 232 (18,2%), ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 198 (15,5%), Առաջարկ՝ 1 (0,1%) Ֆեյսբուքյան հարցում՝ 37։ «Թեժ գիծ» ծառայությամբ բարձրացված բոլոր հարցերը ստացել են հիմնավոր պատասխաններ: Մասնագիտական պարզաբանումների անհրաժեշտության դեպքերում հեռախոսազանգերն ուղղորդվել են ԱԱՏՄ [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 22-ին Տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա են եղել Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ՝ Գոհար Դարբինյանն ու Վահագն Գրիգորյանը, Տեսչական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցությանն առցանց մասնակցել են նաև Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների ղեկավարները։ Քննարկվել են Տեսչական մարմնի մասնագիտական ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման և տարեկան ստուգումների իրականացման վերաբերյալ սկզբունքային հարցեր, ինչպես նաև Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում աշխատանքների արդյունավետ կառավարման ընթացիկ այլ հարցեր։
Մանրամասն ➜ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների Տեսչական մարմինը 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստացել է 163 դիմում և բողոք, որից 10-ը վերահասցեագրվել է, 11-ը՝ վերադարձվել, 29-ին տրվել են համապատասխան պարզաբանումներ։ Քաղաքացիներից ստացված 113 դիմումների (մոտ 69,3%) հիման վրա իրականացվել են վարչական վարույթներ: Վարույթներն՝ ըստ ոլորտների, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտ՝ ստացված դիմումներ՝ 32, դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթներ՝ 19, Բժշկական օգնության և սպասարկաման վերահսկողության ոլորտ՝ ստացված դիմումներ՝16, դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթներ՝1, Դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտ՝ ստացված դիմումներ՝ 4, դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթներ՝ 1, Աշխատանքային իրավունք՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման [...]
Մանրամասն ➜