Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվություն:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստացվել է 1278 զանգ։
Թվային տվյալներն՝ ըստ ոլորտների.
Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչություն` 699 (54,7 %),
Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչություն` 63 (4,9%),
Դեղերի շրջանառության վերահսկողության վարչություն` 30 (2,3%),
Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչություն` 55 (4,3%),
Տեղեկատվություն՝ 232 (18,2%),
ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 198 (15,5%),
Առաջարկ՝ 1 (0,1%)
Ֆեյսբուքյան հարցում՝ 37։
«Թեժ գիծ» ծառայությամբ բարձրացված բոլոր հարցերը ստացել են հիմնավոր պատասխաններ: Մասնագիտական պարզաբանումների անհրաժեշտության դեպքերում հեռախոսազանգերն ուղղորդվել են ԱԱՏՄ համապատասխան վարչություններ և տարածքային ստորաբաժանումներ։
Տեսչական մարմնի գործառույթների շրջանակներում լուծում պահանջող զանգերի ու բողոքների վերաբերյալ ԱԱՏՄ ղեկավարին տեղեկացվել է զեկուցագրերի միջոցով: