ՀՀ կառավարության մարտի 10-ի նիստում 299-Ն որոշմամբ լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Համաձայն լրացման՝ հաստատվել է աշխատանքային իրավունքի վերահսկողության բնագավառում (բացառությամբ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի) ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթը՝ համաձայն N 5 հավելվածի: «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ հղումով https://bit.ly/3sYb59q
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել սեմինար-վերապատրաստում՝ Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի տեսուչների համար։ Սեմինարը վարել է Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։ Սեմինարին մասնակցել են Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և տարածքային կենտրոնների բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի մասնագետները։ Քրիստինե Աբրահամյանը ներկայացրել է ստուգումների գործընթացի համակարգված կազմակերպման առանձնահատկությունները. հաջորդել է 2021 թվականի ստուգումների ընթացքում գույքագրված խնդիրների վերաբերյալ հարց ու պատասխան։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային իրավահարաբերությունները վերահսկող տեսուչները մարտի 9-12-ն Աղվերանում մասնակցում են վերապատրաստման դասընթացի՝ կարողությունների հզորացման նպատակով։ Այն նախաձեռնել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՄԿ գործընկերներին՝ նշելով, որ այս դասընթացը լավ հնարավորություն է փորձի փոխանակման համար։ Ըստ նրա՝ վերապատրաստումն ինքնազարգացման ու ինքնակրթման լավ միջոց է, որն ուղիղ ազդում է աշխատողների հետագա կարիերայի աճի վրա։ Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության և Տարածքային կենտրոնների շուրջ 40 տեսուչներ կծանոթանան աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավահարաբերությունների, աշխատանքի անվտանգության, քողարկված աշխատանքային հարաբերությունների, ռիսկերի գնահատման և այլ ոլորտներում միջազգային փորձին, նորարարական [...]
Մանրամասն ➜