ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին) Կանոնադրությունը։
Կանոնադրության հաստատման կամ այսպես ասած՝ Տեսչական մարմնի կազմավորման 5-ամյակի կապակցությամբ ներկայացնում ենք անցած տարիների ընթացքում ԱԱՏՄ կատարված աշխատանքներից որոշ վիճակագրական տվյալներ։
2019 թվականի հունվարից մինչև 2023 թվականի մայիս ամիս Տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով քաղաքացիներից ստացվել է 15.081 զանգ։
Մասնավորապես՝
«Թեժ գծով» բարձրացված բոլոր հարցերը ստացել են պատասխաններ: Մասնագիտական պարզաբանումների անհրաժեշտության դեպքերում՝ հեռախոսազանգերն ուղղորդվել են ԱԱՏՄ համապատասխան վարչություններ և տարածքային ստորաբաժանումներ։