ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի տեսուչներն այսօր շարունակել են ստուգայցերը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Կատարվել է 26 ստուգայց, որից 20-ը՝ առևտրի օբյեկտ, 6-ը՝ դեղատուն։ 1 առևտրի օբյեկտի նկատմամբ կազմվել է խախտման արձանագրություն, 2-ի դեպքում տրվել է հանձնարարական։
Մանրամասն ➜Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով տեսչական մարմնի մասնագիտական խմբերը անցնող շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1396 ստուգայց, որոնց արդյունքում արձանագրվել է 268 խախտում։ Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել են նախազգուշացումներ և հանձնարարականներ։ Հիշեցնենք՝ Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողների մոտ վերահսկողություն են իրականացնում համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանի, ըստ որի անհրաժեշտ է՝ վարել համապատասխան գրանցամատյաններ՝ ախտահանման և ջերմաչափման, ունենալ ախտահանիչ նյութեր, օգտագործված դիմակների համար նախատեսված փակ, ոտնակով աղբամաններ, ախտահանել շփման մակերեսները և առարկաները։ Մանրամասները՝ այստեղ։ https://bit.ly/2Z1k79b
Մանրամասն ➜Սեպտեմբերի 22-ին Երևանում կայացած ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովի ժամանակ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով 2021 թ․ հուլիսի 1-ից Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորությունները: Ի. Հակոբյանը հրապարակել է նաև 2021 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի վիճակագրությունը։ Ըստ այդմ՝ այս տարվա 8 ամիսների ընթացքում հարուցվել է՝ 241 վարչական վարույթ, 177-ը դիմումի հիման վրա։ Վարչական վարույթների արդյունքում ընդունվել է 54 վարչական ակտ՝ տրվել են խախտումները վերացնելու վերաբերյալ կարգադրագրեր։ Հարուցված վարչական վարույթներից 105-ը կարճվել է, որից 50-ը՝ դիմումից հրաժարվելու հիմքով։ Ստացված 177 դիմում-բողոքներից՝ 2-ը՝ աշխատողների առողջության [...]
Մանրամասն ➜