թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Փոխվել է ամբուլատոր քարտերը վարելու կարգը

28.10.2021

Ուշադրություն. ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ Առողջապահության նախարարի 2021թ. N 80-Ն հրամանով փոփոխություն է կատարվել նախարարի 2007թ. N 1752-Ն հրամանում։ Մասնավորապես՝ փոփոխվել է ամբուլատոր քարտերը վարելու (լրացնելու) կարգը։ Այսուհետ ամբուլատոր քարտերը կարելի է վարել կամ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով։ Մանրամասները` կից հղումով՝ https://bit.ly/3BldfB8

Մանրամասն ➜


Փակ տարածքներում դիմակ կրելու պայմանները

27.10.2021

Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ՝ 1) երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ. 2) բնակության վայրում (տանը, բնակարանում). 3) Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի). 4) անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս). 5) հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների. 6) լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների. 7) ծխելու, խմելու և սնվելու ժամանակ. 8 ) Առողջապահության [...]

Մանրամասն ➜


«Շիրակ» օդանավակայանի ՍԲՀԿ-ն, երկամսյա դադարից հետո, վերսկսել է աշխատանքը

26.10.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը, երկամսյա դադարից հետո, վերսկսել է աշխատանքը՝ Գյումրիի օդանավակայանի վերագործարկման և կանոնավոր չվերթների իրականացմանը զուգահեռ։ Մասնավորապես, ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետում կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ), ստուգվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի առկայությունը և/կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատի առկայությունը։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ