ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի մարտի 1-5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 1057 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետներն արձանագրել են 6 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 11-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 4 որոշում։ Նշենք, որ ստուգայցերի գերակշիռ մասը՝ 80 %-ն իրականացվել է մանրամեծածախ առևտրի կետերում։ Խախտումները հիմնականում վերաբերել են չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում անցկացվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հերթական ուսումնական պրակտիկան։ Փետրվարի 21-ից մարտի 11-ն ուսանողներն ուսումնասիրելու են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի հարաբերություններն ու աշխատանքային օրենսդրության ոլորտի այլ կարգավորումները։ Ուսումնական պրակտիկայի ավարտին ուսանողներին կտրամադրվեն գնահատման թերթիկներ։ Ուսումնական պրակտիկան անցկացվում է 2020 թ․-ին Տեսչական մարմնի և Ագրարային համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում։
Մանրամասն ➜Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը և մասնագետները ստուգաթերթի պիլոտային փորձարկում են իրականացրել «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում։ Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ Տեսչական մարմնի տարեկան ստուգման ծրագրում, ըստ ՀՀ կառավարության հաստատած ռիսկերի մեթոդաբանության, ընդգրկվել են նաև հոգեբուժական բժշկական ծառայություն մատուցող հիմնարկներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը համատեղ մշակել են հոգեբուժական բժշկական ծառայություն մատուցող հիմնարկներում ստուգում իրականացնելու համար նախատեսված ստուգաթերթի նախագիծը։ Տեղի է ունեցել նաև շրջայց կենտրոնի բաժանմունքներում։
Մանրամասն ➜