azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Սեմինար քննարկում՝ Եվրոպական քոլեջի մանկավարժական կազմի և սովորողների համար

18.05.2022

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերհսկողության բաժնի գլխավոր տեսուչներ՝ Ստեփան Շահումյանը, Կարեն Ղազարյանը և ավագ տեսուչ Արփինե Չափարյանը սեմինար քննարկում են իրականացրել Եվրոպական քոլեջի մանկավարժական կազմի և սովորողների համար։ Սեմինարն անցկացվել է աշխատող երեխաների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթների հանրային իրազեկման նպատակով։ Միջոցառումը կայացել է ՀՀ կառավարության 2021թ-ի սեպտեմբերի 30-ի թիվ 1622-Լ որոշմամբ հաստատված՝ Երեխայի իրավունքների պաշտպանության 2022 թվականի տարեկան ծրագրով, ինչպես նաև ՀՀ կառավարության 04.06.2020թ.-ի թիվ 909-Լ որոշման ՀՀ-ում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց շահագործման [...]

Մանրամասն ➜


Տեսչական մարմինը՝ Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ

17.05.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դարձել է Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (ԱՏՄԱ) լիիրավ անդամ՝ քվեարկելու ձայնի իրավունքով։ Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիան ունի ավելի քան 100 անդամ ամբողջ աշխարհում: ԱՏՄԱ-ի հիմնական նպատակներն են՝ -խթանել անդամների պրոֆեսիոնալիզմը, -անդամների միջև ապահովել փորձի փոխանակում, -անդամներին տրամադրել խորհրդատվություն՝ մասնագիտական հարցերի վերաբերյալ և այլն։  

Մանրամասն ➜


ՀՀ ԱԱՏՄ կողմից Զինվորի տանն անցկացված երկամսյա դասընթացն ավարտվեց

17.05.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների կողմից Զինվորի տանն անցկացված երկամսյա դասընթացն ավարտվեց։ Այն իրականացվեց կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում։ Շաբաթական 2 օր տևողությամբ դասընթացին մասնակցել են զինվորները և նրանց ընտանիքների անդամները։ Դասընթացները վարել են Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի մասնագետները։ Տեսչական մարմինն ու Զինվորի տունը համագործակցության հուշագիր էին կնքել 2021 թ.-ի նոյեմբերի 19-ին։ Դասընթացը հաջողությամբ ավարտած շահառուներին կողմերն աջակցելու են նաև պրակտիկա անցնելու և աշխատանքի ընդունվելու հարցերում:  

Մանրամասն ➜




Վերադառնալ