ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի մարտի 7-12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 800 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 5 խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 4-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 5 որոշում։ Նշենք, որ արձանագրված խախտումները վերաբերել են առողջապահության նախարարի 78-Ն հրամանին, այսինքն՝ չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։
Մանրամասն ➜Ավարտվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար վերապատրաստման դասընթացը, որը նախաձեռնել էր Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացրել է Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները։ Դասընթացի մասնակիցներին նաև ներկայացվել են Տեսչական մարմնի լիազորություններն ու գործառույթները, աշխատանքի օրենսդրության վերահսկողության, աշխատանքի անվտանգության վերաբերյալ կարգավորումները, վարչարարության մեջ առկա բացթողումները, որոնք հիմք են դառնում դատարանների կողմից ՏՄ որոշումները բեկանելու համար։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ԱՄԿ-ի գործընկերներին` դասընթացը կազմակերպելու համար։
Մանրամասն ➜Աղվերանում շարունակվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների վերապատրաստումը։ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) դասընթացավարներն այսօր ներկայացրել են աշխատանքային անվտանգության և առողջության պահպանման միջազգային սկզբունքներն ու հիմունքները, աշխատավայրում ռիսկերի գնահատումը և տեսչության կողմից վերահսկողությունը, գործիքակազմը։ Քննարկվել է նաև հարկադիր աշխատանքի թեման. ներկայացվել է դրա սահմանումը, ցուցիչները, միջազգային չափանիշները, անդրադարձ է կատարվել թիվ 29 կոնվենացիայի պահանջներին ու դրա վերաբերյալ արձանագրությանը, պահանջներին՝ ինչպես բացահայտել հարկադիր աշխատանքը, ինչպես որակել այն և այլն։
Մանրամասն ➜