թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Հանրապետության ողջ տարածքում շարունակվում են ԱԱՏՄ ստուգայցերը

02.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը ստուգայցեր են իրականացրել  մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։ Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցեր են անցկացրել Հյուսիսային պողոտայի տարածքում։ Ընդհանուր առմամբ կատարվել է 89 ստուգայց, այդ թվում՝ 43 տրանսպորտ, 42 մանրամեծածախ առևտրի կենտրոններ, 3 դեղատուն, 1 գրասենյակ։ Հայտնաբերվել է 8 խախտում։ Մարզային տարածքային կենտրոնները ստուգայցեր են կատարել Գորիս և Վանաձոր քաղաքներում։ Covid-անվտանգության կանոնների պահպանմանը միտված վերահսկողության թիրախում առավելապես պետական կառույցներն են եղել՝ Ոստիկանության վարչություն, անձնագրային բաժանմունքներ, սոցիալական ծառայություն, գրասենյակներ, նաև արդյունաբերական, կտորի, հագուստի, զարդերի առևտրի կենտրոններ։ Խախտումների արձանագրման դեպքում տրվել են նախազգուշացումներ։      

Մանրամասն ➜


ՀՀ ԱԱՏՄ աշխատակիցները՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամի նախաձեռնած հանդիպմանը

02.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանն ու բաժնի գլխավոր տեսուչ Դավիթ Մարտիրոսյանը մասնակցել են «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից համակարգվող «Քաղաքացու ձայն և նախաձեռնություն» ցանցի նախաձեռնած աշխատանքային իրավունքների պաշտպանության թեմայով հանդիպմանը։ Միջոցառման նպատակը Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում առկա առաջնահերթությունները, բարեփոխումների և համագործակցության հնարավորությունները քննարկելն էր, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ համատեղ գործողությունների նախնական պլան ձևավորել, քարտեզագրել առաջիկա քայլերը «Քաղաքացու ձայն և նախաձեռնություն» աշխատանքային իրավունքների հարթակի ներքո իրականացնելու համար: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, քաղհասարակության, արհմիությունների ու մասնավոր հատվածից, միջազգային կառույցների [...]

Մանրամասն ➜


Փոփոխություն է կատարվել ՀՀ առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում

02.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ փոփոխություն է կատարվել ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները (N 3.1.2-001-20) հաստատելու մասին առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում, ըստ որի՝ աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Բացառություն. Պահանջը չի վերաբերում ՝ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին, հղիներին։ ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին: Մանրամասներն՝ այստեղ:

Մանրամասն ➜




Վերադառնալ