azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեսչական մարմնի մարզային կառույցները շարունակել են խստացված ստուգայցերը

28.01.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային կառույցներն այսօր ոստիկանության հետ համատեղ խստացված ստուգայցեր են իրականացրել հյուրանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների մոտ։ Տեսչական մարմնի Արևելյան, Արևմտյան, Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների տեսուչներն ընդհանուր առմամբ եղել են Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում գործող 43 հյուրանոցներում, բացահայտել 10 խախտումներ։Ուշադրության կենտրոնում է եղել Առողջապահության նախարարի 02-Ն հրամանի պահանջների կատարումը, ինչպես նաև հակահամաճարակային մյուս կանոնների պահպանումը։ Տրվել են հանձնարարականներ, կազմվել վարչական իրավախախտման արձանագրություններ։

Մանրամասն ➜


Կորոնավիրուսային թեստի, պատվաստման սերտիֆիկատի կեղծման դեպքեր են բացահայտվել․ ԱԱՏՄ

27.01.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցները շարունակում են ուժեղացված ռեժիմով հերթապահությունը։ 2021 թ-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերված, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հսկիչ կետով ՀՀ մուտք գործելու համար պարտադիր՝ պատվաստման սերտիֆիկատի, կորոնավիրուսային թեստի կեղծ բացասական պատասխաններ պատրաստելու և իրացնելու կասկած հարուցող դեպքերից 9-ով, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի կողմից հարուցվել են քրեական գործեր։ Դրանցից 5 դեպքով գործերն արդեն ուղարկվել են դատարան։ Մասնավորապես՝ Վ․ Մ․-ն, Ա․ Մ․-ն, Ա․ Մ․-ն և Գ․ Գ․-ն ՀՀ մուտք գործելու համար պարտադիր՝ կորոնավիրուսային թեստի կեղծ բացասական պատասխաններ են պատրաստել և իրացրել։ Քրեական գործը հարուցվել է 2021 թ-ի օգոստոսի 27-ին։ 2021 թ-ի օգոստոսի 23-ին Ա․ [...]

Մանրամասն ➜


Աշխատանքային իրավունքի վերահսկման էլեկտրոնային կառավարման հարթակի նախնական շնորհանդես` ԱԱՏՄ-ում

25.01.2022

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել Աշխատանքային իրավունքի վերահսկման էլեկտրոնային կառավարման հարթակի (E-hlib) նախնական շնորհանդեսը։ E-hlib համակարգը ստեղծվում է «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագրի շրջանակներում՝ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։ Ծրագրի առաջին փուլի ընթացքում E-hlib համակարգում ստեղծվել են բազաները և ներդրվել ռիսկի հաշվարկման հաշվիչը։ Վերջինս Տեսչական մարմնին թույլ կտա իր մոտ առկա, ինչպես նաև այլ պետական մարմիններից հավաքագրված տվյալների մուտքագրումով ավտոմատ դուրս բերել բարձր, միջին և ցածր ռիսկային տնտեսավարողների ցանկը, որով կկազմվի ամեն հաջորդ տարվա ստուգումների ծրագիրը։ Տնտեսավարողներն իրենց հերթին նույնպես կկարողանան ռիսկի հաշվիչի միջոցով որոշել սեփական ռիսկայնության աստիճանը։ Ծրագրի երկրորդ և երրորդ փուլերի ընթացքում կներդրվեն [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ