azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Նախորդ շաբաթ իրականացվել է 1333 ստուգայց, բացահայտվել՝ 36 խախտում․ ԱԱՏՄ

24.01.2022

Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակվում են ամբողջ հանրապետությունում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում՝ հունվարի 17-22-ը, իրականացրել են ընդհանուր 1333 ստուգայց, արձանագրել՝ 36 խախտում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․ Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 1007 ստուգայց, 28 խախտում, 1 նախազգուշացում, 6 տուգանք, Հարավային տարածքային կենտրոն՝ 78 ստուգայց, 2 տուգանք, Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 79 ստուգաց, 8 խախտում, 1 նախազգուշացում, 1 ՎԻՎ արձանագրություն/տուգանք, Արևմտյան տարածքային կենտրոն՝ 66 ստուգայց, 1 տուգանք, Արևելյան տարածքային կենտրոն՝ 103 ստուգայց, 4 ՎԻՎ արձանագրություն, 1 նախազգուշացում, 4 տուգանք։ Նշենք, որ 2022 թ-ին՝ հունվարի 22-ի դրությամբ, Տեսչական մարմինն իրականացրել է ընդհանուր 3524 ստուգայց, արձանագրել 92 խախտում, նշանակել 5 նախազգուշացում և 68 [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ չպլանավորված աշխատանքները մի քանի անգամ ավելի են եղել, քան պլանավորածը․ Քննարկում՝ Տեսչական մարմնի կառավարման խորհրդում

21.01.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) կառավարման խորհրդի քննարկմանն է ներկայացվել՝ 1․ ԱԱՏՄ 2021 թվականի տարեկան հաշվետվությունը, 2․ Որակի ապահովման վարչության 2021 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների հաշվետվությունները, 3․ ԱԱՏՄ 2021 թվականի 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է 2021 թ-ի ընթացքում կատարված աշխատանքները՝ ընդգծելով, որ չնայած նախորդ տարվա գերծանրաբեռնվածությանը, ԱԱՏՄ-ն հաջողությամբ կատարել է թե՛ հաստատված տարեկան ստուգումների և գործունեության հաստատված միջոցառումները, և թե՛ ահռելի մեծ քանակի չպլանավորված միջոցառումները։ ԱԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանի խոսքով՝ Տեսչական մարմնի չպլանավորված աշխատանքները մի քանի անգամ ավելի են եղել, քան պլանավորածը։ Թ․ Հակոբյանը ներկայցրել է Որակի ապահովման վարչության [...]

Մանրամասն ➜


2507 ստուգայց, 61 խախտում. ԱԱՏՄ-ն շարունակում է խստացված ստուգայցերը

18.01.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով վերահսկողությունը։ Այս տարեսկզբից մինչ օրս ԱԱՏՄ մասնագետներն իրականացրել են ընդհանուր 2507 ստուգայց, արձանագրել՝ 61 խախտում, տվել 1 նախազգուշացում և կայացրել տուգանքի 57 որոշում։ Առավել շատ խախտումներ արձանագրվել են մանրամեծածախ առևտրի կետերում՝ 1512, ապա ուղևորատար տրանսպորտում՝ 287, դեղատներում՝ 192, գրասենյակներում՝ 186, և այլն։

Մանրամասն ➜




Վերադառնալ