azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Վիճակահանություն՝ ԱԱՏՄ կառավարման խորհրդի կազմում ներգրավելու նպատակով

10.12.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմում՝ որպես անդամ, քաղաքացիների կամ սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության ներգրավելու նպատակով տեղի է ունեցել վիճակահանություն։ Վիճակահանությանը մասնակցել է 4 հասարակական կազմակերպություն։ Արդյունքում հաղթող է ճանաչվել «Իրական աշխարհ, իրական մարդիկ» սոցիալական ՀԿ-ն։

Մանրամասն ➜


Փոփոխություն՝ Կարանտին սահմանելու վերաբերյալ ՀՀ կառավարության 1514-Ն որոշման մեջ

07.12.2021

Վերականգնվել է ՀՀ սահմանի անցման կետերում ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար ՊՇՌ լաբորատոր հետազոտություն անցնելու հնարավորությունը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://clck.ru/ZDVEp

Մանրամասն ➜


«ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ» առևտրի կենտրոնը տուգանվել է

06.12.2021

«ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ» առևտրի կենտրոնի 9-ամյակի կապակցությամբ առևտրի կենտրոնում կազմակերպված զանգվածային միջոցառման ժամանակ չեն պահպանվել հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը։ Փաստի կապակցությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել էր վարչական վարույթ, որի ընթացքում ապացուցվել է, որ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը։ Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով, որոշվել է «ԴԱԼՄԱ ԻՆՎԵՍՏ» ՍՊ ընկերության տնօրեն Է․ Խ․-ին՝ որպես խախտում թույլ տված անձի, ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ մասով։

Մանրամասն ➜




Վերադառնալ