azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային հարթակի ներդրումը` ՀՀ կառավարության 2021-2026 թթ-ի գործունեության միջոցառումների ծրագրում

25.11.2021

Աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային հարթակի (E-Labor) ներդրումը պետական մարմինների համար պարտադիր կլինի 2023 թվականի հուլիսից, իսկ ոչ պետական մարմինների համար՝ 2025 թվականից։ Այս համակարգի ներդրման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում, որը հավանության է արժանացել կառավարության նոյեմբերի 18-ի նիստում։ Հարթակի ներդրման նպատակով նախատեսվում է լրացումներ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։ Աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային հարթակի ներդրումը թույլ կտա բարձրացնել աշխատողների իրավունքների պաշտպանվածության մակարդակը, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության թվայնացված և բարելավված մեխանիզմներ կիրառել։ Ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվել 2022 թ. դեկտեմբերը։

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ մասնավոր նախադպրոցական հաստատությունների տնօրենների համար

25.11.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության մասնագետներ` Ժանետա Պետրոսյանը և Արմենուհի Ներսիսյանը իրազեկման առցանց սեմինար են անցկացրել մասնավոր նախադպրոցական հաստատությունների տնօրենների համար։ Տեղեկատվական սեմինար անցկացնելու առաջարկով Տեսչական մարմնին դիմել էր Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիան (ՄՆՀԱ)։ Առցանց հանդիպման ժամանակ քննարկվել է նախադպրոցական ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների  թեման, պարզաբանվել են սանիտարահիգիենիկ նորմերը, համաճարակային իրավիճակով պայմանավորված իրազեկել են սահմանափակումների և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ: Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են թեմայի վերաբերյալ մասնակիցների մի շարք հարցերին։

Մանրամասն ➜


Հաստատվել է ԱԱՏՄ գործունեության 2022 թ. տարեկան ծրագիրը

24.11.2021

Տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 4 հարց. 1. ԱԱՏՄ 2022 թվականին իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագրի քննարկում և հաստատում, 2. ԱԱՏՄ 2022 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկում և հաստատում, 3. ԱԱՏՄ որակի ապահովման վարչության 2022 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկում և հաստատում, 4. «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 6-ի N 14-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Խորհրդի որոշման նախագծի քննարկում և հաստատում։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է օրակարգի հարցերը։ Օրակարգի հարցերն արժանացել են Խորհրդի անդամների դրական կարծիքին։  

Մանրամասն ➜




Վերադառնալ