azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Առցանց հանդիպում՝ «Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում

09.11.2021

«Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ այսօր կայացել է առցանց հանդիպում, որին մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը, Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետներ, «Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի պատասխանատուներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԱՏՄ  տեսուչների վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքները, ինչպես նաև  կարողությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը ներկայացրել է ԱԱՏՄ կատարած աշխատանքները, բարեփոխումներն ու հետագա անելիքները։

Մանրամասն ➜


Դեղերի հետկանչ․ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է դեղերի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի մասին

09.11.2021

Դեղերի հետկանչ․ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2018 թ․ հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ ԱԱՏՄ կանոնադրության 19-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջները, Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են կարգադրագրեր Հայաստանի Հանրապետությունում ներքոնշյալ դեղերի նշված սերիաների շրջանառության դադարեցման և հետկանչի վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2021 թվականի նոյեմբերի 05-ի թիվ 0105106921 գրությանը կից փորձագիտական եզրակացությունը։ Մասնավորապես՝ 1.«Ֆոսֆալյուգել ալյումինիումի ֆոսֆատ դոնդող ներքին ընդունման 10400մգ, (20) փաթեթիկներ 16գ. Ֆրանսիա Ֆարմատիս, Զ.Ա N1,ԲՊ 20, 60190 Էստրես Սեն-Դենի՝ Աստելաս Ֆարմա Յուրուփ Բ.Վ., Սիլվիուսվեգ 62, 2333 ԲԷ Լեյդեն (Նիդերլանդներ)-ի համար» սերիա՝ 028361, պիտանիության ժամկետ՝ 31.05.2023թ.,   2.«Լոզար-Դենկ 25 լոզարտան (լոզարտան կալիում) [...]

Մանրամասն ➜


Խստացված ստուգայցերը շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում

08.11.2021

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1102 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 59 խախտում, կայացրել 44 տուգանքի որոշում, այդ թվում՝ . Երևանի տարածքային կենտրոն՝ 920 ստուգայց, 49 խախտում, 8 տուգանք, . Հարավային տարածքային կենտրոն՝ 54 ստուգայց, 6 խախտում, 9 տուգանք, . Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 15 ստուգաց, 2 խախտում, 8 տուգանք, . Արևմտյան տարածքային կենտրոն՝ 58 ստուգայց, 0 խախտում, 16 տուգանք, . Արևելյան տարածքային կենտրոն՝ 55 ստուգայց, 2 խախտում, 3 տուգանք։ Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել են նաև նախազգուշացումներ և հանձնարարականներ։

Մանրամասն ➜




Վերադառնալ