Շարունակվում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի աշխատանքային այցերը ԱԱՏՄ տարածքային կենտրոններ։ Հակոբ Ավագյանն այսօր հանդիպել է Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակազմի հետ՝ Վանաձոր քաղաքի գրասենյակում։ Քննարկվել են աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր, արծարծվել են ընթացիկ այլ թեմաներ։ Քննարկվել են նաև 2021-2022 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։ Տեսչական մարմնի ղեկավարին զեկուցվել է իրականցվող աշխատանքների մասին։ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են հանձնարարականներ։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահության նախարարի N 76-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում։ Մասնավորապես՝ հանվել է. «Անձնակազմի ջերմաչափման վերաբերյալ արդյունքների գրանցման» գրանցամատյանի վարման պահանջը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://clck.ru/Y5w2Y
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի տնօրեն Ռաֆի Դուդակլյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Հուշագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ենթադրյալ դեպքերի հայտնաբերման և գնահատման կապակցությամբ Տեսչական մարմնի ծառայողների մասնագիտական կարողությունները և շարունակաբար կատարելագործել դրանք, աջակցել պարտադիր կամ հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրական դաշտի կատարելագործմանը և կիրառելիության ապահովմանը, ինչպես նաև այս կապակցությամբ ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանն ու հզորացմանը։ Հակոբ Ավագյանը կարևորել է հուշագրի կյանքի կոչումը։ Ըստ նրա` թրաֆիքինգի սահմանումն առավել հստակեցման կարիք ունի, որով զբաղվում են ոլորտի քաղաքականություն մշակող գերատեսչությունները։ «Այսօր էլ կան դեպքեր, երբ մարդիկ բնորոշում են որպես [...]
Մանրամասն ➜