azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Համագործակցության հուշագիր՝ Տեսչական մարմնի և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ»-ի հայաստանյան մասնաճյուղի միջև

07.10.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի տնօրեն Ռաֆի Դուդակլյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Հուշագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ենթադրյալ դեպքերի հայտնաբերման և գնահատման կապակցությամբ Տեսչական մարմնի ծառայողների մասնագիտական կարողությունները և շարունակաբար կատարելագործել դրանք, աջակցել պարտադիր կամ հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրական դաշտի կատարելագործմանը և կիրառելիության ապահովմանը, ինչպես նաև այս կապակցությամբ ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանն ու հզորացմանը։ Հակոբ Ավագյանը կարևորել է հուշագրի կյանքի կոչումը։ Ըստ նրա` թրաֆիքինգի սահմանումն առավել հստակեցման կարիք ունի, որով զբաղվում են ոլորտի քաղաքականություն մշակող գերատեսչությունները։ «Այսօր էլ կան դեպքեր, երբ մարդիկ բնորոշում են որպես [...]

Մանրամասն ➜


188 բողոք՝ աղմուկի վերաբերյալ. ԱԱՏՄ

05.10.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 01.09.2019-ից մինչև 07.09.2021 թվականն ընկած ժամանակահատվածը քաղաքացիներից ստացել է 188 բողոք՝ անհանգստացնող աղմուկի վերաբերյալ։ Դիմումների հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ, որոնցից 22-ն ընթացքում է։ Ավարտված 166 վարչական վարույթի արդյունքում 50 դեպքում (30.1%) արձանագրվել է համապատասխան նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջների խախտում, որոնց վերացման համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել են կարգադրագրեր, ինչպես նաև՝ կիրառվել է վարչական տույժ տուգանք, 116 դեպքում (69.9%) տարբեր հիմքերով վարչական վարույթը կարճվել է։ Վարչական վարույթների կարճման հիմքերը՝ վարչական իրավախախտման դեպքի բացակայություն՝ 46 վարույթ (39.6%), իրավիճակի փոփոխում՝ 14 վարույթ (12.1%), դիմումատուի՝ գրավոր ձևով դիմումից հրաժարում՝ 51 վարույթ (44%), դիմումն անթույլատրելի է՝ 3 վարույթ (2.6%), վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը չի վերացել՝ [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-Ն ԻՐԱԶԵԿՈՒՄ Է

04.10.2021

Նկատի ունենալով, որ վերջին շրջանում Հնդկաստանի բազմաթիվ քաղաքացիներ ընդգրկվում են ՀՀ աշխատաշուկայում և կարևորելով վերջիններիս աշխատանքային իրավունքների իրազեկվածությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, տեղեկացնում է՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները, ընտրելու մասնագիտության և գործունեության տեսակը, զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեությամբ` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները: Բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի՝ օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով գործատուն դիմում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն։ Առանց [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ