azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


«E-labor համակարգը հնարավորինս արագ ներդնելու դեպքում ԱՊՀ երկրների շրջանում կլինենք առաջին երկիրը». Հակոբ Ավագյան

24.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը, Տեսչական մարմնի ներկայացուցիչները մասնակցել են «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագրի շրջանակներում կայացած «Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի» ստեղծման թեմայով աշխատաժողովին։ Հ․ Ավագյանը ներկայացրել է Երևանում կայացած ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի գործունեությունը և սեպտեմբերի 22-ին Երևանում կայացած տարեկան համաժողովի արդյունքները, ինչպես նաև 2021 թ․ հուլիսի 1-ից ԱԱՏՄ-ին վերապահված նոր լիազորությունները աշխատողների իրավունքների պաշտպանության բնագավառում, և այդ առումով կարևորել է աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային համակարգի (E-labor) ստեղծումն [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ղեկավարի  աշխատանքային այցը՝ Արևելյան տարածքային կենտրոն

24.09.2021

ՀՀ առողջապահական և  աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այցով եղել է Տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնում՝ Աբովյան քաղաքի գրասենյակում։ Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է տարածքային կենտրոնի աշխատակազմի հետ, քննարկվել են աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր,  արծարծվել են նաև ընթացիկ այլ թեմաներ։ Հակոբ Ավագյանին զեկուցվել է կատարված աշխատանքների մասին։ Քննարկվել են Տեսչական մարմնի 2021-2022 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներին վերաբերող որոշ հարցեր, տրվել են հանձնարարականներ։

Մանրամասն ➜


Ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

23.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային 4 կենտրոնների մասնագետները՝ ոստիկանության հետ համատեղ իրականացրել են ընդհանուր 152 ստուգայց։ Արձանագրվել է 41 խախտում։ Covid-անվտանգության նորմերը դիտարկվել են Վանաձոր, Գյումրի, Իջևան, Ստեփանավան, Տաշիր, Կապան, Սիսիան, Մասիս, Աբովյան քաղաքներում, Այնթափ, Խարբերդ համայնքներում։ Ստուգայցերով եղել են նշված համայնքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, պետական կառույցներում, դեղատներում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, հյուրանոցներում և տնտեսական համանման գործունեություն իրականացնող տնտեսավարողների մոտ, հանրային տրանսպորտում։ Խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։ Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 150 տնտեսավարողների մոտ, այդ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ