azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ ղեկավարի այցը՝ Արևմտյան տարածքային կենտրոն

01.10.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այցով այսօր եղել է Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնում՝ Արտաշատ քաղաքի գրասենյակում։ Հակոբ Ավագյանին զեկուցվել է կատարված աշխատանքների մասին։ Տարածքային կենտրոնի աշխատակազմի հետ քննարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ 2021-2022 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներին վերաբերող հարցեր։ Տեսչական մարմնի ղեկավարը տվել է հանձնարարականներ։

Մանրամասն ➜


Տեսչական մարմինը հրավիրում է սեմինարի

30.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրավիրում է իրազեկման սեմինարի՝ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ։ Սեմինարը կկայանա հոկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ին։ Հրավիրվում են բժշկական կազմակերպությունների տնօրենները կամ բուժական գծով տեղակալները։ Գրանցվելու համար խնդրում ենք դիմում ուղարկել press@hlib.am էլեկտրոնային հասցեին։ Անցկացման վայրը՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 129, 5-րդ հարկ։

Մանրամասն ➜


Զգուշացեք բոտուլիզմից. ԱԱՏՄ

28.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու, հորդորում է` Խուսափել տնային պայմաններում պահածոյի պատրաստումից և այդ եղանակով պատրաստված պահածոների օգտագործումից՝ առանց դրանք ջերմային մշակման ենթարկելու, Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, Սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով, Չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից, Թունավորմանը բնորոշ առաջին իսկ ախտանիշներն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի: Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով: Բոտուլոթույնով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ