Անցնող շաբաթվա ընթացքում Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների մասնագետներն իրականացրել են ընդհանուր 2571 ստուգայց, որոնց արդյունքում բացահայտվել է 275 խախտում։ Ըստ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների պատկերը հետևյալն է. Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 1712 ստուգայց, 116 խախտում, 3 տուգանք, Արևելյան տարածքային կենտրոն՝ 575 ստուգայց, 116 խախտում, Արևմտյան տարածքային կենտրոն՝ 141 ստուգայց, Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 59 ստուգայց, 34 խախտում, 8 տուգանք, Հարավային տարածքային կենտրոն՝ 84 ստուգայց, 9 խախտում։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի աշխատանքային շրջայցը ԱԱՏՄ տարածքային կենտրոններ ավարտվեց։ Այսօր Հակոբ Ավագյանը Սիսիան քաղաքում հանդիպել է Հարավային տարածքային կենտրոնի աշխատակազմի հետ։ Քննարկվել է 2021-2022 թվականների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը, արծարծվել են ընթացիկ այլ թեմաներ։ Հակոբ Ավագյանին զեկուցվել է իրականցվող աշխատանքների մասին։ Տեսչական մարմնի ղեկավարը տվել է հանձնարարականներ։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մասնակցել է հոկտեմբերի 14-ին՝ Ստանդարտների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի բժիշկ-հիգիենիստ Էմմա Քոչարյանին, միջոցառման շրջանակներում, շնորհվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի շնորհակալագիր՝ երկարատև, բարեխիղճ և արդյունավետ համագործակցության համար։ Ստանդարտների համաշխարհային օրն այս տարի նշվում է «Աշխարհն ավելի լավը դարձնելու ընդհանուր տեսլական» կարգախոսով:
Մանրամասն ➜