azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Հակոբ Ավագյանը «Զվարթնոց» օդանավակայանի ՍԲՀԿ անձանակազմին է ներկայացրել նոր պետին

01.11.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետի (ՍԲՀԿ) անձանակազմին է ներկայացրել ՍԲՀԿ նոր պետին՝ Մեսրոպ Բզնունուն։ Հակոբ Ավագյանը նշել է, որ համավարակով պայմանավորված Մ․ Բզնունին պաշտոնը ստանձնում է բավականին բարդ ժամանակահատվածում և հաջողություններ է մաղթել նրան հետագա գործունեության մեջ։

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի մասնագետները վերապատրաստվել են

29.10.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության մասնագետները հոկտեմբերի 27-28-ին մասնակցել են «Հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի ներդրում (EIDSS)» թեմայով վերապատրաստման դասընթացին։ Դասընթացը կայացել է Տեսչական մարմնի և «Black & Veatch» կազմակերպության, «Black & Veatch»-ի հատուկ նախագծերի կորպորացիայի, «EIDSS & PACS» ընկերության հետ համագործակցության շրջանակներում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Տեսչական մարմնում կայացել էր հանդիպում կողմերի միջև՝ «Հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի» (EIDSS) ներդրման աշխատանքները քննարկելու նպատակով։

Մանրամասն ➜


Փոխվել է ամբուլատոր քարտերը վարելու կարգը

28.10.2021

Ուշադրություն. ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ Առողջապահության նախարարի 2021թ. N 80-Ն հրամանով փոփոխություն է կատարվել նախարարի 2007թ. N 1752-Ն հրամանում։ Մասնավորապես՝ փոփոխվել է ամբուլատոր քարտերը վարելու (լրացնելու) կարգը։ Այսուհետ ամբուլատոր քարտերը կարելի է վարել կամ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով։ Մանրամասները` կից հղումով՝ https://bit.ly/3BldfB8

Մանրամասն ➜




Վերադառնալ