azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Դեղի հետկանչի կարգադրագիր է տրվել


Ղեկավարվելով «Դեղերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 164-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, 5-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությունով և 3-րդ ենթակետի «դ» պարբերությունով, 17-րդ, 18-րդ, 22-րդ, 26-րդ կետերով և հաշվի առնելով «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից ստացված 2023 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 04/4195-23 գրությանը կից փորձագիտական եզրակացությունը,

համաձայն որի՝ «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերության արտադրության շրջանառությունը դադարեցված դեղերի վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրության, նմուշների լաբորատոր փորձաքննության և արտադրատարածքում իրականացված Պատշաճ արտադրական գործունեության կանոնների համապատասխանության դիտարկման արդյունքների համաձայն «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ» պլաստիկե փաթեթ 200 մլ» դեղի՝ 22.325.03D, 22.341.10A սերիաների դեպքում առկա են առաջին (արձանագրվել է ծայրահեղ վնասակար կողմնակի ազդեցության դեպք, պիրոգեն ռեակցիա) և երրորդ (առկա է արտադրանքի աղտոտում մասնիկներով) դասերի թերություն, «Նատրիումի քլորիդ)) 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ» պլաստիկե փաթեթ 200 մլ» դեղի՝ 22.341.09B, 22.325.04B սերիաների և «Ռինգեր (նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ, 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ, կաթիլաներարկման լուծույթ պլաստիկե փաթեթ 250 մլ» դեղի՝ 23.032.02C սերիայի դեպքում առկա է երրորդ դասի (առկա է արտադրանքի աղտոտում մասնիկներով) թերություն՝

դեղերն արտադրող «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը տրվել է կարգադրագիր՝ շրջանառությունը ժամանակավոր դադարեցված «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ» պլաստիկե փաթեթ 200 մլ» դեղի՝ 22.325.03D, 22.341.10A, 22.341.09B, 22.325.04B սերիաները և «Ռինգեր (նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ)), 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ, կաթիլաներարկման լուծույթ պլաստիկե փաթեթ 250 մլ» դեղի՝ 23.032.02C սերիան շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։

Հաշվի առնելով «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից ստացված 2023 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 04/4195-23 գրությանը կից փորձագիտական եզրակացությունը՝  համաձայն որի՝ «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերության արտադրության շրջանառությունը դադարեցված դեղերի վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրության, նմուշների լաբորատոր փորձաքննության և արտադրատարածքում իրականացված Պատշաճ արտադրական գործունեության կանոնների համապատասխանության դիտարկման արդյունքների համաձայն համաձայն որի՝ «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերության արտադրության շրջանառությունը դադարեցված դեղերի վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրության, նմուշների լաբորատոր փորձաքննության և արտադրատարածքում իրականացված Պատշաճ արտադրական գործունեության կանոնների համապատասխանության դիտարկման արդյունքների համաձայն «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.030.03D սերիայի դեպքում առկա է առաջին դասի (արձանագրվել է ծայրահեղ վնասակար կողմնակի ազդեցության դեպք, պիրոգեն ռեակցիա) թերություն, «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 250 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 22.340.01A, 22.340.02B սերիաների դեպքում առկա է երրորդ դասի (առկա է արտադրանքի աղտոտում մասնիկներով) թերություն՝ «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը կարգադրագիր է տրվել նաև շրջանառությունը ժամանակավոր դադարեցված «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.030.03D սերիան և «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 250 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 22.340.01A, 22.340.02B սերիաները շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։



Վերադառնալ