azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


855 ստուգայց, 48 խախտում, 34 տուգանք․ նախորդ շաբաթվա ստուգայցերն՝ ամփոփ

15.11.2021

Խստացված ստուգայցերը շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 8-14-ը, իրականացրել են ընդհանուր 855 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 48 խախտում, կայացրել 34 տուգանքի որոշում, այդ թվում՝ Երևանի տարածքային կենտրոն՝ 531 ստուգայց, 27 խախտում, 17 տուգանք, Հարավային տարածքային կենտրոն՝ 47 ստուգայց, 8 խախտում, 3 տուգանք, Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 28 ստուգաց, 1 խախտում, 2 տուգանք, Արևմտյան տարածքային կենտրոն՝ 73 ստուգայց, 8 տուգանք, Արևելյան տարածքային կենտրոն՝ 176 ստուգայց, 12 խախտում, 4 տուգանք։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ  կառավարման խորհրդի կազմում հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչ ներգրավելու մասին հայտարարություն

15.11.2021

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը հայտարարում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմում տեսչական մարմնի իրավասության բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչ ներգրավելու նպատակով հայտերի ընդունման մասին։  Հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք համապատասխանում են հետևյալ պահանջներին. 1) կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի գործունեություն է ծավալում տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում. 2) կազմակերպության կողմից առաջադրվող ներկայացուցիչը համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ենթակայությամբ գործող մարմնի կամ կազմակերպության աշխատակից չէ. 3) կազմակերպությունը իրականացրել կամ իրականացնում է միջազգային կառույցների հետ և (կամ) սեփական [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ մասնագետները՝ «Հետազոտել, հաղորդակցվել, հզորացնել» կարգախոսով դասընթացին

15.11.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչներ Հրանտ Պապիկյանը և Տաթև Համբարձումյանը մասնակցել են «Հետազոտել, հաղորդակցվել, հզորացնել» կարգախոսով դասընթացին՝ որպես բանախոսներ։ Այն կազմակերպել էր «Կարիերայի Լաբ» կարիերայի և շարժունության կենտրոն ՀԿ-ն՝ Երևանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ, Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակներում։ Միջոցառմանը մասնակցել են քոլեջների, դպրոցների, ստեղծագործական կենտրոնների ղեկավարներ, ներկայացուցիչներ։ ԱԱՏՄ մասնագետները պարզաբանումներ են ներկայացրել Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների, դրա որոշ դրույթների կիրարկման վերաբերյալ։

Մանրամասն ➜




Վերադառնալ