ՀՀ առողջապահական և աշխատանքի տեղչական մարմնի Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանն ու Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Վերա Ավետիսյանը մասնակցել են Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի առցանց նիստին: Բացման խոսքով հանդես է եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Հանձնաժողովի նիստում ներկայացվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թվականների համալիր ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N 369-Լ որոշման հավելված 2-ով սահմանված միջոցառումների կատարման ընթացքը:
Մանրամասն ➜Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակում են ամբողջ հանրապետությունում։ Նոյեմբեր ամսվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է 4217 ստուգայց, արձանագրվել է 201 խախտում, տրվել է 51 նախազգուշացում, կայացվել է 195 տուգանքի որոշում։ Ըստ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․ Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 3009 ստուգայց, 120 խախտում, 12 նախազգուշացում, 55 տուգանք, Հարավային տարածքային կենտրոն՝ 236 ստուգայց, 25 խախտում, 18 նախազգուշացում, 27 տուգանք, Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 128 ստուգայց, 11 խախտում, 11 նախազգուշացում, 22 տուգանք, Արևելյան տարածքային կենտրոն՝ 458 ստուգայց, 24 խախտում, 6 նախազգուշացում, 30 տուգանք, Արևմտյան տարածքային կենտրոն՝ 386 ստուգայց, 21 խախտում, 4 նախազգուշացում, 61 տուգանք։
Մանրամասն ➜Հաստատվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ 2022 թվականի գործունեության տարեկան ծրագիրը, 2022 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը։ 2022 թվականի ընթացքում ԱԱՏՄ վերահսկողության հինգ ոլորտներում նախատեսվում է իրականացնել 700 ստուգում՝ 647 տնտեսավարող սուբյեկտի մոտ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ հղումով՝ https://www.hlib.am/applications/
Մանրամասն ➜