ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի մարզային այցերը շարունակվում են։ Մայիսի 7-ին Տեսչական մարմնի ղեկավարը աշխատանքային այցով եղել է ՀՀ Լոռու մարզում։ Սլավիկ Սարգսյանին հյուրընկալել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։
Տեսչական մարմնի ներկայացուցիչները և Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները, մարզի առողջապահական և կրթական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պահանջների, աշխատանքային իրավունքի, ոլորտի վերահսկողության հետ կապված հարցեր։
Քննարկման ընթացքում մասնակիցները հարցեր են բարձրացրել աշխատանքային իրավունքների, համատեղության կարգով և արտաժամյա աշխատանքի, աշխատանքային պայմանագրերի հետ առնչվող խնդիրների վերաբերյալ և այլն:
Լոռու մարզպետը և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել են ամբողջացնել բարձրացված խնդիրները՝ սեղմ ժամկետներում համապատասխան կառույցներին ներկայացնելու և լուծումներ գտնելու համար:
Որից հետո Սլավիկ Սարգսյանը եղել է նաև Տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնում, հանդիպել է աշխատակազմի հետ, քննարկվել են աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր։
Մանրամասները՝ հղմամբ։