azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ ներկայացուցիչները` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին

30.11.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը և Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին։ Մասնավոր հատվածի հետ համատեղ քննարկվել են «ՀՀ-ում կորանավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելու մասին» 2020 թվականի օգոստոսի 4-ի առողջապահության նախարարի 17-Ն հրամանով ամրագրված նորմերի կիրարկման արդյունքում առաջ եկած խնդիրները, մասնավորապես՝ տնտեսավարողների նկատմամբ կիրառվող տուգանքների և աշխատողների շրջանում ծագած անհամաձայնությունների հարցերը։ Ենթախորհրդի նիստը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ ԱԱՏՄ մասնագետները ներկայացրել են առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ դիրքորոշում։

Մանրամասն ➜


Կայացել է «Աշխատանքի և աշխատանքի պաշտպանության մասին օրենսդրության պահպանման հեռահար վերահսկողություն» թեմայով վեբինար

29.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի ու Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի (ԱՄԿ Մոսկվայի գրասենյակ) Արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի ներկայացուցիչների եռակողմ առցանց աշխատաժողով՝ «Աշխատանքի և աշխատանքի պաշտպանության մասին օրենսդրության պահպանման հեռահար վերահսկողություն» թեմայով։ ԱՄԿ Մոսկվայի գրասենյակի տնօրենի տեղակալ Միխաիլ Պուշկինը նշել է, որ ԱՄԿ Հազարամյակի հռչակագրի համաձայն՝ անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների առկայությունն արժանապատիվ աշխատանքի ապահովման առաջնային գործոնն է։ Ըստ նրա՝ տեսչական մարմինների լիազորությունները դեռևս սահմանափակ են, առավել ևս կորոնավիրուսային համավարակի պայմաններում․ «Ճգնաժամը ցույց տվեց, թե ինչքան կարևոր է աշխատանքի տեսչական մարմնի դերը՝ զանգվածային ճգնաժամերի պայմաններում աշխատատեղերի [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ մասնագետները հոկտեմբերի 22-28-ին իրականացրել են ընդհանուր 1035 ստուգայց

29.11.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված Քովիդ-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունը։ ԱԱՏՄ մասնագետները նոյեմբերի 22-28-ին իրականացրել են ընդհանուր 1035 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 15 խախտում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․ Երևանի տարածքային կենտրոն՝ 768 ստուգայց, 9 խախտում, 8 իրավախախտում, 11 տուգանք, Հարավային տարածքային կենտրոն՝ 40 ստուգայց, 1 խախտում, 6 տուգանք, Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 47 ստուգաց, 4 խախտում, 4 նախազգուշացում, 6 տուգանք, Արևմտյան տարածքային կենտրոն՝ 94 ստուգայց, 2 նախազգուշացում, 1 տուգանք, Արևելյան տարածքային կենտրոն՝ 86 ստուգայց, 1 խախտում, 2 նախազգուշացում, 8 ՎԻՎ արձանագրություն, 11 տուգանք։

Մանրամասն ➜




Վերադառնալ