ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է` փոփոխություն է կատարվել Կարանտին սահմանելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման մեջ։ Մասնավորապես՝ նախատեսվում է Հայաստանում կարնտինը երկարաձգել մինչև 2022 թվականի հունիսի 20-ը: Որոշման կետն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 20-ից, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում ՊՇՌ հետազոտության համար նմուշառման հնարավորությունը հանվում է, շարունակվում է որպես պահանջ մնալ վերջիններիս կողմից միայն ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու [...]
Մանրամասն ➜2021 թ-ի սեպտեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ռուսաստանցի երաժիշտ Բաստայի համերգի ժամանակ միջոցառման կազմակերպիչ «ՍՈԼԱՐՏ» ՍՊ ընկերության կողմից չեն պահպանվել հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը, մասնավորապես՝ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը։ Ըստ այդմ՝ խախտվել են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնների 21-րդ հավելվածի 10-րդ և 25-րդ կետերի պահանջները։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը փաստի կապակցությամբ հարուցել է վարչական վարույթ և, ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով, որոշվել է «ՍՈԼԱՐՏ» ՍՊ [...]
Մանրամասն ➜«Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ այսօր կայացել է առցանց հանդիպում, որին մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը, Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետներ, «Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի պատասխանատուներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԱՏՄ տեսուչների վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքները, ինչպես նաև կարողությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը ներկայացրել է ԱԱՏՄ կատարած աշխատանքները, բարեփոխումներն ու հետագա անելիքները։
Մանրամասն ➜