azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեսչական մարմինը հորդորում է՝ հանրակրթական հաստատություններում պահպանել ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները

04.11.2021

Հանրապետությունում ջեռուցման սեզոնի մեկնարկին ընդառաջ և հաշվի առնելով նոյեմբերի 8-ից հանրակրթական հաստատություններում առկա ձևաչափով դասերի վերսկսումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է՝ Հանրակրթական հաստատություններում պահպանել ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները, որոնք սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 12-Ն հրամանով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=112989: Ըստ այդմ՝ -Հաստատության սենքերում անհրաժեշտ է ապահովել օդի հետևյալ ջերմաստիճանը. 1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան C, 2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան C, իսկ մարզադահլիճում՝ 17-19 [...]

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի մասնագետները մասնակցել են «Աշխատանքի հիմնարար սկզբունքների և իրավունքների ակադեմիա» թեմայով դասընթացին

02.11.2021

Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության մասնագետներ Տաթև Համբարձումյանը և Արփինե Չափարյանը հոկտեմբերի 4-29-ը մասնակցել են «Աշխատանքի հիմնարար սկզբունքների և իրավունքների ակադեմիա» թեմայով առցանց դասընթացին։ Այն նախաձեռնել էր Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)։ Դասընթացի շրջանակներում ներկայացվել են ԱՄԿ փորձագետների վերլուծությունները և միջազգային փորձը՝ երեխաների, հարկադիր աշխատանքի, խտրականությունը աշխատանքում, Covid 19-ի պայմաններում աշխատանքի առանձնահատկությունների և այլ ոլորտների վերաբերյալ։

Մանրամասն ➜


8517 ստուգայց` հոկտեմբեր ամսվա ընթացքում

01.11.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգայցերն ամբողջ հանրապետությունում։ Հոկտեմբեր ամսվա ընթացքում Տեսչական մարմինն իրականացրել է 8517 ստուգայց, արձանագրվել է 706 խախտում, տրվել է 106 նախազգուշացում, կայացվել է տուգանքի 104 որոշում։ Ըստ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․ Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 7132 ստուգայց, 512 խախտում, 44 նախազգուշացում, 25 տուգանք, Հարավային տարածքային կենտրոն՝ 334 ստուգայց, 51 խախտում, 24 նախազգուշացում, 23 տուգանք, Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 294 ստուգայց, 110 խախտում, 22 նախազգուշացում, 19 տուգանք, Արևելյան տարածքային կենտրոն՝ 345 ստուգայց, 17 խախտում, 12 տուգանք, Արևմտյան տարածքային կենտրոն՝ 412 ստուգայց, 16 խախտում, 16 նախազգուշացում, 25 տուգանք։

Մանրամասն ➜




Վերադառնալ