azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Հանրապետություն ողջ տարածքում շարունակվում են ուժեղացված ստուգայցերը

08.10.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները՝ ոստիկանների հետ համատեղ շարունակում են ուժեղացված ստուգայցերը հանրապետության ամբողջ տարածքում։ Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացվել է ընդհանուր 1639 ստուգայց, որոնց արդյունքում արձանագրվել է 255 խախտում, այդ թվում՝ Երևանի տարածքային կենտրոն՝ 863 ստուգայց, 72 խախտում, Հարավային տարածքային կենտրոն՝ 113 ստուգայց, 11 խախտում, Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 160 ստուգաց, 51 խախտում, Արևմտյան տարածքային կենտրոն՝ 145 ստուգայց, 12 խախտում, Արևելյան տարածքային կենտրոն՝ 408 ստուգայց, 109 խախտում։ Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել են նախազգուշացումներ և հանձնարարականներ։

Մանրամասն ➜


Շարունակվում են ԱԱՏՄ ղեկավարի աշխատանքային այցերը տարածքային կենտրոններ

08.10.2021

Շարունակվում են  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի աշխատանքային այցերը ԱԱՏՄ տարածքային կենտրոններ։ Հակոբ Ավագյանն այսօր հանդիպել է Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակազմի հետ՝ Վանաձոր քաղաքի գրասենյակում։ Քննարկվել են աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր, արծարծվել են ընթացիկ այլ թեմաներ։ Քննարկվել են նաև 2021-2022 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։ Տեսչական մարմնի ղեկավարին զեկուցվել է իրականցվող աշխատանքների մասին։ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են հանձնարարականներ։  

Մանրամասն ➜


Փոփոխություններ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում

08.10.2021

ՀՀ առողջապահության նախարարի N 76-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում։ Մասնավորապես՝ հանվել է. «Անձնակազմի ջերմաչափման վերաբերյալ արդյունքների գրանցման» գրանցամատյանի վարման պահանջը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://clck.ru/Y5w2Y  

Մանրամասն ➜




Վերադառնալ