azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


1396 ստուգայց, 268 խախտում. Հանրապետություն ողջ տարածքում շարունակվում են տեսչական ստուգայցերը

25.09.2021

Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով տեսչական մարմնի մասնագիտական խմբերը անցնող շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1396 ստուգայց, որոնց արդյունքում արձանագրվել է 268 խախտում։ Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել են նախազգուշացումներ և հանձնարարականներ։ Հիշեցնենք՝ Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողների մոտ վերահսկողություն են իրականացնում համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանի, ըստ որի անհրաժեշտ է՝  վարել համապատասխան գրանցամատյաններ՝ ախտահանման և ջերմաչափման,  ունենալ ախտահանիչ նյութեր,  օգտագործված դիմակների համար նախատեսված փակ, ոտնակով աղբամաններ,  ախտահանել շփման մակերեսները և առարկաները։ Մանրամասները՝ այստեղ։ https://bit.ly/2Z1k79b

Մանրամասն ➜


Աշխատանքային օրենսդրության խախտումների մեծ մասը վերաբերում է վերջնահաշվարկի խնդրին․ Իգիթ Հակոբյան

25.09.2021

Սեպտեմբերի 22-ին Երևանում կայացած ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովի ժամանակ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով 2021 թ․ հուլիսի 1-ից Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորությունները: Ի. Հակոբյանը հրապարակել է նաև 2021 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի վիճակագրությունը։ Ըստ այդմ՝ այս տարվա 8 ամիսների ընթացքում հարուցվել է՝ 241 վարչական վարույթ, 177-ը  դիմումի հիման վրա։ Վարչական վարույթների արդյունքում ընդունվել է 54 վարչական ակտ՝ տրվել են խախտումները վերացնելու վերաբերյալ կարգադրագրեր։ Հարուցված վարչական վարույթներից 105-ը կարճվել է, որից 50-ը՝ դիմումից հրաժարվելու հիմքով։ Ստացված 177 դիմում-բողոքներից՝ 2-ը՝ աշխատողների առողջության [...]

Մանրամասն ➜


Տեսչական մարմինը շարունակում է Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում

24.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան, Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետները ոստիկանության հետ համատեղ իրականացրել են ընդհանուր 121 ստուգայց։ Արձանագրվել է 29 խախտում։ Covid-անվտանգության նորմերը դիտարկվել են Վանաձոր, Գյումրի, Իջևան, Սպիտակ,  Կապան, Սիսիան,  Աշտարակ քաղաքների և հարակից համայնքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, պետական կառույցներում, դեղատներում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, հյուրանոցներում և տնտեսական համանման գործունեություն իրականացնող տնտեսավարողների մոտ, գեղեցկության սրահներում, հանրային տրանսպորտում։ Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում։ Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 126 տնտեսավարողների մոտ, այդ թվում՝ մանրամեծածախ առևտրի կենտրոններ՝ 75 , դեղատներ՝ 7, [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ